Փետրվարի 15-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, զոհված զինծառայողների մասունքներ չեն հայտնաբերվել, փոխարենն ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ, նախնական տվյալներով, զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) աճյուն: Նրա ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Այս մասին
հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակի պետական ծառայությունից։
Որոնողական աշխատանքներ այսօր չեն իրականացվելու:
Հրադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել են ընդհանուր 1379 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ: