Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:38

Կիրակի օրը Արցախից ժամանած ուխտավորներն այցելել են Դադիվանք

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Կիրակի օրը 15 հայ ուխտավորներ կարողացան այցելել Դադիվանքի վանական համալիր:

«Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ադրբեջանի Հանրապետության զինծառայողները ազատորեն թույլ են տալիս ուխտավորների մուտքը համալիրի տարածք ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Անվտանգությունն ապահովելու համար ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը գտնվում է ճարտարապետական ​​համալիրի անմիջական հարեւանությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Դադիվանքը Քարվաճառի շրջանի տարածքում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու ամենահին քրիստոնեական վանքերից մեկն է, որը, համաձայն եռակողմ հայտարարության, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020-ի նոյեմբերին:

Հիշեցնենք, որ ուխտավորների մի խումբ փետրվարի 7-ին, նախնական պայմանավորվածության համաձայն, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, գնացել էր Դադիվանքի հայկական վանական համալիր, բայց ադրբեջանցի զինվորականները նրանց թույլ չէին տվել մտնել վանքի տարածք՝ ասելով, թե այցը համակարգված չէ իրենց հետ:

Ավելի վաղ ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր պահանջում միայն Դադիվանք գնացող ուխտավորների թվի վերաբերյալ, նրանց թիվը պետք է լիներ 30-ից ոչ ավելի: Այժմ նրանք պահանջում են նախապես ներկայացնել նաև այցելուների անունների ցուցակը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+