Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:23

Մոմավառություն՝ Գանձասարում

Մոմավառություն՝ Գանձասարում

Փետրվարի 14-ին ԱրՊՀ շուրջ 130 ուսանող այցելել է Գանձասարի վանական համալիր։ Նախաձեռնությունը կյանքի կոչվեց ՈւՀՏԱ և Կ բաժնի, ինչպես նաև ՈւԽ համատեղ ջանքերով։ Օրը նշանավորվեց նաև Հայ առաքելական եկեղեցու կողմից նշվող Տյառնընդառաջի տոնով։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Պետական Համալսարանից:

Ուսանողները մասնակցեցին եկեղեցում մատուցված պատարագին, կատարեցին մոմավառություն հանուն հայրենիքի ընկած քաջորդիների հոգիների փրկության, Արցախ աշխարհի վերածնման և հարատև խաղաղության հաստատման։

«Ի հեճուկս մեր արժեքները սեփականաշնորհել ցանկացողների՝ Գանձասարի մայր տաճարում հավիտյան պետք է բարձրանա մեր միաձայն աղոթքը, իսկ Արցախն ու Հայաստանը պետք է հասնեն համազգային նպատակներին»,- նշել է ՈւԽ փոխնախագահ Կարեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Գանձասարից վերադարձել են հոգեպես լիացած և հավատով, որ Արցախը ոտքի է կանգնելու, և ուսանողներն էլ դառնալու են այդ սրբազան գործի մասնակիցը։

Օրվա ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան նաև կիսվելու տպավորություններով, նպատակներով ու հետագա անելիքներով։

Մասնակիցները շնորհակալություն են հայտնել կազմակերպիչներին՝ հույս հայտնելով, որ նման այցերը շարունակական բնույթ կկրեն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+