Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:18

Արցախ վերադարձածների թիվը մոտ 100 հազար է. Մանե Թանդիլյան

Արցախ վերադարձածների թիվը մոտ 100 հազար է. Մանե Թանդիլյան

Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության տվյալներով՝ Արցախ է վերադարձել մոտ 100 հազար մարդ, իսկ մոտ 40 հազար արցախցի շարունակում է բնակվել Հայաստանի Հանրապետությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արցախի ազգային ժողովի փետրվարի 11-ի նիստի ժամանակ ասել է Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ պատասխանելով Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցի հարցադրմանը, ըստ որի պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել մոտ 90 հազար արցախցի, որոնցից վերադարձել են մոտ 53 հազարը:

Նախարար Մանե Թանդիլյանի խոսքով՝ Արցախ վերադարձած 53 հազար քաղաքացու վերաբերյալ տվյալները ՌԴ պաշտպանության նախարարության հրապարակած տվյալներն են, որոնք ձևավորվում են ավտոբուսներով վերադարձողների վիճակակագրության հիման վրա:

«Սակայն ստույգ տվյալը, բնականաբար, այդ չէ: Մենք ունենք ֆինանսական ուղիղ աջակցության մեխանիզմ, ըստ որի՝ կան հստակ տվյալներ, որ վերադարձած արցախցիների թիվն ավելին է: Մարդիկ աջակցություն են ստանում անմիջապես «Արցախփոստից»: Հանրապետությունում ուղիղ ֆինանսական աջակցություն ստացողների թիվը կրկնակի ավելի է, քան այն, ինչն արդեն հնչեցվել է:

Այդ թվում ներառված չեն 18-58 տարեկան աշխատող տղամարդիկ: Վերադարձողների մի մասը սեփական ավտոմեքենաներով է եկել, որոնց տվյալներն այդ թվերում չեն արտացոլվել: Հայաստանի Հանրապետությունում այս պահի դրությամբ մեծ մասամբ բնակվում են ադրբեջանական վերահսկողության ներքո անցած բնակավայրերից տեղահանված արցախցիներ: Տեղահանվածների մոտ 60 տոկոսը նույնպես վերադարձել է Արցախ»,- մանրամասնեց Թանդիլյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+