Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:42

Արցախում վարելահողերը կրճատվել են, կունենանք նաև անասնակերի ապահովման խնդիր․ նոր նախագիծ

Արցախում վարելահողերը կրճատվել են, կունենանք նաև անասնակերի ապահովման խնդիր․ նոր նախագիծ

Կառավարության այօրվա նիստի օրակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված նախագիծը՝ պայմանավորված ռազմական և արտակարգ դրության արդյունքում ստեղծված պայմաններում պարենամթերքի, ինչպես նաև անասնակերի ապահովման խնդիրները մեղմելու անհրաժեշտությամբ։ «ՀՀ-ում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման հիմնավորման մեջ նշված է․

«2019 թվականին պաշտոնական տվյալներով Արցախում հացահատիկի և հատիկաընդեղենի ցանքատարածությունները կազմել են 74.4 հազար հա և Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն է ներկրվել շուրջ 40,0 հազար տոննա հացահատիկ և հատիկաընդեղեն: Ռազմական դրության արդյունքում ստեղծված իրավիճակի պայմաններում Արցախի Հանրապետությունում վարելահողերը կրճատվել են, և ընթացիկ տարում հնարավոր չի լինի ապահովել դեպի Հայաստանի Հանրապետություն արտահանման ծավալները։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների կողմից օգտագործվող արոտավայրերի կորստի պատճառով, 2021 թվականին կունենանք նաև անասնակերի ապահովման խնդիր: Ուստի անհրաժեշտ է տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով բարձրացնել պարենամթերքի ինքնաբավության մակարդակը և նպաստել անասնակերի արտադրության ծավալների ավելացմանը»,-ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Սույն նախագծով առաջարկվում է ՀՀ բոլոր մարզերում 1.0-20․0 հա մակերեսով գարնանացան գարու, ինչպես նաև մի շարք մշակաբույսերի և վերարտադրության հավաստագրված սերմերի վաճառքի գնի տարբերակված սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Որոշման նախագծի ընդունման կապակցու­թյամբ 2021թ․ պետական բյուջեում լրացուցիչ ծախսերը գնահատվում են շուրջ 703,6 մլն դրամ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+