Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:53

Արգելվել է հայ ուխտավորների մուտքը Դադիվանք

Արգելվել է հայ ուխտավորների մուտքը Դադիվանք

Արգելվել է հայ ուխտավորների մուտքը Դադիվանք։ Այս մասին գրել է «Ազատ Արցախ» պարբերականը։

«Տա­րա­ծաշր­ջա­նում տե­ղա­կայ­ված ՌԴ խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի միջ­նոր­դու­թյամբ ձեռք բեր­ված պայմանավորվածության համաձայն` նո­յեմ­բե­րի վեր­ջից թույ­լատր­վում էր հայ ուխ­տա­վոր­նե­րի մուտ­քը Դա­դի­վանք։ Կի­րա­կի օ­րե­րին ռուս խա­ղա­պահ­նե­րը ուղեկ­ցում էին ուխ­տա­վոր­նե­րին դե­պի վա­նա­կան համալիր, որ­տեղ էլ հա­վա­տա­վոր ժո­ղո­վուր­դը մաս­նակ­ցում էր Պա­տա­րա­գին, հա­ղոր­դու­թյուն ստա­նում։ Ի դեպ, վա­նա­կան հա­մա­լի­րը ներ­կա­յումս վե­րահս­կում են ՌԴ խա­ղա­ղա­պահ ու­ժե­րը, չնա­յած տարած­քում տե­ղա­կայ­վել են ադր­բե­ջան­ցի­նե­րը։ Հա­մա­ձայն պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան` փետր­վա­րի 7-իn` կի­րա­կի, ժա­մը 8.00-ին Ստե­փա­նա­կեր­տի Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կից ուխ­տա­վոր­նե­րի հեր­թա­կան խում­բը ՌԴ խաղաղապահ ու­ժե­րի ու­ղեկ­ցու­թյամբ ճա­նա­պարհ­վեց դե­պի Դա­դի­վանք։ Խմ­բին միացել են նաև հոգևո­րա­կան­ներ, որոնք պետք է հեր­թա­փո­խեին հա­մա­լի­րում ծա­ռա­յու­թյուն մա­տու­ցող հոգևոր դա­սի ներկայացու­ցիչ­նե­րին։

Ուխ­տա­վոր­ներն էլ Դա­դի­վանք պետք է հասց­նեին նաև Ստե­փա­նա­կեր­տի Ս. Հա­կոբ ե­կե­ղե­ցում օծ­ված «Դժոխ­քի ավե­րու­մը» սր­բա­պատ­կե­րը, ո­րը Երևա­նից ու­ղար­կել էր հե­ղի­նա­կը՝ նկար­չու­հի Ժան­նա Խլղաթյանը: Ի դեպ, նկարչուհին կտա­վը նա­խա­տե­սել էր Շու­շիի Սուրբ Ղա­զան­չե­ցոց ե­կե­ղե­ցու հա­մար, բայց հայտ­նի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից հե­տո նա խնդ­րեց, որ կտա­վը հասց­նեն Դա­դի­վանք։ Եր­կար ճանապարհ կտ­րե­լուց հե­տո ուխ­տա­վոր­նե­րի խում­բը մո­տե­ցավ վա­նա­կան հա­մա­լի­րի տա­րած­քին մոտ տեղակայված ադր­բե­ջա­նա­կան ան­ցա­կե­տին։ Ըստ նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան՝ խում­բը պի­տի մտ­ներ Դա­դի­վանք, սա­կայն ադր­բե­ջան­ցի­նե­րը հո­խոր­տա­լով արգելեցին՝ պատ­ճա­ռա­բա­նե­լով, թե ի­րենք տե­ղե­կաց­ված չեն խմ­բի մա­սին։ ՌԴ խա­ղա­ղա­պահ ու­ժե­րը և ուխ­տա­վոր­նե­րի խմ­բի պատաս­խա­նա­տուն բազ­միցս պար­զա­բա­նե­ցին, որ ա­մեն ինչ հս­տա­կեց­ված է, և բո­լորն էլ տե­ղե­կաց­ված են, սա­կայն ադրբեջանցի­ներն անդ­րդ­վե­լի էին։ Վեր­ջին­ներս ստի­պե­ցին, որ ուխ­տա­վոր­նե­րի խում­բը վե­րա­դառ­նա Գետավան և սպա­սի ճշտում­նե­րի։ Երեք ժամ սպա­սե­լուց ու կր­կին ճշգր­տում­ներ ա­նե­լուց հե­տո, ռուս խաղաղապահները խում­բը նո­րից ու­ղեկ­ցե­ցին դե­պի Դա­դի­վանք, սա­կայն, այն­տեղ ևս եր­կար սպա­սել տա­լով, ադր­բե­ջան­ցի­նե­րը չհա­մա­ձայ­նե­ցին բա­ցել ճա­նա­պար­հը` պատճա­ռա­բա­նե­լով, որ ի­րենք հրա­ման են ստա­ցել ար­գե­լել ոչ միայն ուխ­տա­վոր­նե­րի, այլև հեր­թա­պա­հու­թյան ե­կած հոգևորական­նե­րի մուտ­քը սր­բա­վայր։ Եր­կար քաշք­շուկ­նե­րից հե­տո, խում­բը ե­րե­կո­յան ստիպ­ված վե­րա­դար­ձավ Ստե­փա­նա­կերտ։ Ուխ­տա­վոր­նե­րը խնդ­րե­ցին ՌԴ խա­ղա­ղա­պահ ու­ժե­րին գո­նե սր­բա­պատ­կե­րը հասց­նել Դա­դի­վանք։ Արցախի թե­մի պա­տաս­խա­նա­տու­նե­րը մտա­դիր են խն­դի­րը հասց­նել հա­մա­պա­տաս­խան ա­տյան­նե­րի»,- գրել է պարբերականը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+