Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:57

Ադրբեջանցի փախստականների վերադարձը բացառվում է․ Վահրամ Պողոսյան

Ադրբեջանցի փախստականների վերադարձը բացառվում է․ Վահրամ Պողոսյան

Սոցցանցերում կրկին տեղեկություններ են շրջանառվում, որ հնարավոր է ադրբեջանցի փախստականների վերադարձը Ստեփանակերտի հարակից բնակավայրեր:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը «Արցախի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հերքել է այդ տեղեկությունները։

Նրա տպավորությամբ՝ ինչ- որ ուժեր փորձում են հասարակության մեջ խուճապ տարածել։ Արցախի նախագահի մամուլի խոսնակն այս ամենն անընդունելի է համարում։

«Այս տեղեկությունները խրախուսվում  են տարբեր ուժերի կողմից։ Իհարկե, մենք չենք բացառում, որ դա կարող է հրահրված լինել ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից։ Նշեմ, որ այն մեդիատեռորը, որն այսօր իրականացվում է ՀՀ-ում, անթույլատրելի է»,- նկատեց նա։

Շրջանառվող վերջին ապատեղեկատվությունը վերաբերում է Ստեփանակերտի Կրկժան և Աջափնյակ թաղամասերում ադրբեջանցիների հնարավոր բնակեցմանը։

Վահրամ Պողոսյանը, սակայն, բացառում է ադրբեջանցի փախստականների վերադարձն այդ թաղամասեր, քանի որ այնտեղ արդեն բարեկարգման աշխատանքներ են տարվում արցախցիների համար։

Կրկժանում կոյուղու շինարարությունն է սկսվել, իսկ Աջափնյակում պատերազմի հետևանաքով վնասված տանիքներն են վերականգնում։

Շինարարներն իրենց գործը միայն քանդածը վերականգնելով չեն ավարտի՝ անօթևանների համար արագ կառուցվող տների շինարարություն են իրականացնելու։

Հիշեցնենք, որ սոցցանցերում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում Ստեփանակերտի հարակից բնակավայրեր ադրբեջանցի փախստականների հնարավոր վերադարձի մասին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+