ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է․
«Հարգելի մարտունեցիներ.
Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ քիչ հետո Մարտունի քաղաքի հարակից տարածքում տեղի կունենա հայտնաբերված ավիառումբերի վնասազերծում:
Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու:
Պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԱԻՊԾ Մարտունու շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոն»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







