Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:21

Բաբայանը՝ Արցախում Վիտալի Բալասանյանի դիրքերի ուժեղացման մասին

«Արցախում հեղաշրջում տեղի չի ունեցել, կա գործելաոճի նոր ձևաչափ, և հաշվի առնելով, թե երկիրը ինչ օրհասական վիճակում է, Անվտանգության խորհուրդը նույնպես իր դերակատարությունը պետք է ունենա այս բոլոր գործընթացներում», — այս մասին «Ազատություն» ռ/կ-ի եթերում հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի դիրքերի՝ անհամեմատ ուժեղացման մասին տարածված տեսակետներին։

Անդրադառնալով ԱԽ-ի վերահսկողական գործառույթների ավելացմանը՝ նա նշել է, որ պետք է ձևավորվի համագործակցային մթնոլորտ, իսկ վերահսկողությունը որպես այդպիսին հարաբերական հասկացություն է։

Ըստ Բաբայանի՝ պետական կառավարման համակարգում պետք է առաջնորդվել պրոֆեսիոնալիզմով․ «Ինչքան ես ճանաչում եմ Վիտալի Բալասանյանին, նա նաև թիմային աշխատանքի կողմնակից է։ Սա հաշվի առնելով՝ կարծում եմ, կարողանալու ենք  պահպանել մեր սուբյեկտայնությունը  ոչ միայն Արցախի մասով, այլև կարևորագույն կառույցների տեսքով ևս։ Կփորձենք համակարգկված ձևով մոտենալ բոլոր որոշումներին», — նշել է արցախցի պաշտոնյան։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Վիտալի Բալասանյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նշանակվել էր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+