Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:25

Մեծ քանակությամբ «Sputnik-V» է ուղարկվել ԼՂ՝ ռուս խաղաղապահների համար

Մեծ քանակությամբ «Sputnik-V» է ուղարկվել ԼՂ՝ ռուս խաղաղապահների համար

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման ռազմական բուժաշխատողներն սկսել են պատվաստել խաղաղապահներին: Նախորդ օրը հատուկ ջերմային տարաներում «Sputnik-V» պատվաստանյութի շուրջ երկու հազար բաժին էր առաքվել հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանում՝ հետագա օգտագործման համար:

Պատվաստումն իրականացվում է երկու փուլով: Հունվարի 14-ից 31-ն ընկած ժամանակահատվածում պատվաստանյութի առաջին բաղադրիչը կտրամադրվի ամբողջ անձնակազմին, իսկ փետրվարի 1-ից 21-ը՝ երկրորդ բաղադրիչը:

Առաջին պատվաստանյութը ստացան Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև բժշկական ստորաբաժանումների ռազմական անձնակազմը:

Լեռնային Ղարաբաղում գտնվող շտաբի բժշկական կենտրոնի ղեկավար, ավագ լեյտենանտ Ալեքսեյ Կրուչինինը շեշտեց, որ «…պատվաստանյութը մեզ է առաքվում սառեցված վիճակում։ Եթե ​​հակացուցումներ չկան, ապա մարդը պատվաստվում է: Յուրաքանչյուր զինվոր գրանցված է, նրան տրվում է հատուկ վկայական, որում նշվում են պատվաստանյութի առաջին, իսկ հետագայում` երկրորդ բաղադրիչների ներդրման ժամկետները: Պատվաստումներից հետո յուրաքանչյուր խաղաղարար 30 րոպե վերահսկվում է՝ համոզվելու համար, որ ալերգիկ ռեակցիա չկա»:

Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված համաձայնագրերով, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է ամբողջական հրադադար: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայված է՝ վերահսկելու Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+