Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:21

Արցախի այս տարվա պետական բյուջեի նախագծով կնվազեն սեփական եկամուտներն ու ծախսերը

Արցախի այս տարվա պետական բյուջեի նախագծով կնվազեն սեփական եկամուտներն ու ծախսերը

Արցախի 2021 թվականին կանխատեսվող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կկազմի 224,5 մլրդ դրամ ՝ անկումը կանխատեսելով շուրջ 25 տոկոսի չափով: Այս մասին ասել է Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին ու խմբակցություններին ներկայացնելով «Արցախի Հանրապետության 2021թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

«Պետական բյուջեի նախագծով՝ եկամուտները կկազմեն 81 մլրդ 830,7 մլն դրամ, ծախսերը՝ 124 մլրդ 851,2 մլն դրամ, որի արդյունքում դեֆիցիտը կկազմի 43 մլրդ 20,5մլն դրամ: Սեփական եկամուտները ծրագրվել են 17 մլրդ 50 մլն դրամի չափով՝ նախորդ տարվա 56 մլրդ դրամի համեմատ: Հարկային եկամուտները կկազմեն 17 մլրդ դրամ, Հայաստանի Հանրապետությունից տրամադրվող բյուջետային վարկի չափը կկազմի 64 մլրդ 780,7 մլն դրամ: Պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 124 մլրդ 851,2 մլն դրամ, որը նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերից պակաս է 7,8 տոկոսով: Ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 55,6 տոկոս՝ 2020 թվականի 46,2 տոկոսի փոխարեն»։

Նա նշել է, որ պայմանավորված հետպատերազմյան ժամանակաշրջանի բազմաթիվ սոցիալական խնդիրներով՝ 2021 թվականի բյուջետային քաղաքականությունը հիմնականում ունենալու է սոցիալական ուղղվածություն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+