Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:36

Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցնում Մարտակերտ քաղաք

Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցնում Մարտակերտ քաղաք

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության զինծառայողները Մարտակերտ քաղաք են հասցրել մարդասիրական օգնություն՝ սննդով և առաջին անհրաժեշտության իրերով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Սննդամթերքի պարագաների և առաջին անհրաժեշտության իրերի կապոցներ տրվեցին իրենց տներ վերադարձած փախստականներին և գյուղի այլ կարիքավոր բնակիչներին: Մարդասիրական այս օգնությունից օգտվել է մի քանի հարյուր ընտանիք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի տարածքներում ռուս խաղաղապահների օժանդակությամբ շարունակվում է կենսական ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնումը: Ավարտվել են Շուշիի արևմտյան ծայրամասում էլեկտրահաղորդման գծերի վերականգնման աշխատանքները: Ապահովվել է էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարում 24 բնակավայրերում, որտեղ ապրում է ավելի քան 10 հազար մարդ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Ստեփանակերտի և Մարտակերտի բժշկական ստորաբաժանումների մասնագետները շարունակում են բժշկական օգնություն ցուցաբերել բնակչությանը: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել 529 քաղաքացիների, այդ թվում՝ 63 երեխաների:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությամբ նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00:00-ից, հայտարարվեց  ամբողջական հրադադար: Ռուս խաղաղապահները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական ​​բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական և ինժեներական ենթակառուցվածքները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+