Ֆրանսիայի Սենատում վերջերս ընդունված «Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախաձեռնողներից հանդիսացող Ֆրանսիայի Սոցալիստական կուսակցության պատվիրակությունը՝ նախագահ Օլիվյե Ֆորի գլխավորությամբ, այս օրերին Արցախում է: Նրանց հետ են նաև Հայ բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչները: Այս մասին հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Պատեհ առիթն օգտագործելով՝ ընդունել և մեր ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնել նրանց՝ ցուցաբերած պատրաստակամության համար»,- գրել է Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին բանաձեւ ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհապաղ անհրաժեշտության մասին: Ֆրանսիայի Ազգային ժողովը նույնպես նման բանաձեւ է ընդունել դեկտեմբերի 3-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







