Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:03

Խաղաղապահների տեղակայումից ի վեր ավելի քան 34.000 բնակիչ է վերադարձել. Կոնաշենկով

Եռակողմ համաձայնագրի ստորագրումից  հետո Լեռնային Ղարաբաղում տեղակայված  ռուս խաղաղապահները ոչ միայն վերահսկում  են կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը, այլև ականազերծում են  տարածքները,  վերականգնում կապի  միջոցներն ու ենթակառուցվածքները:  ՌԴ  ՊՆ ներկայացուցիչ, գեներալ -մայոր Իգոր Կոնաշենկովը   այսօրվա  բրիֆինգում ներկայացրել է  մինչ  այժմ կատարված աշխատանքները:

Ռուս խաղաղապահ ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքում կատարվում է շուրջօրյա  մոնիտորինգ: Կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է շփման գծի  ամբողջ երկայնքով: Խաղաղապահների ինժեներական ուժերով շարունակվում են տրանսպորտային  տեղաշարժի վերահսկման և հսկիչ  անցագրային կետերի   կահավորման  աշխատանքները:  Ռուս խաղաղապահների ջանքերով ապահովվում  է  բնակիչների վերադարձն իրենց  մշտական բնակության վայրեր: Հումանիտար  օգնություն է  ցուցաբերվում,  վերականգնվում են  քաղաքացիական ենթակառուցվածքները:

Հայաստանից  Լեռնային Ղարաբաղ  վերադարձող բնակիչների թիվը  մեկ օրվա ընթացքում կազմել է 859 մարդ:  Խաղաղապահների  տեղակայումից  ի վեր  ավելի քան 34.000 բնակիչ է  վերադարձել, ավարտվել է   գազատար խողովակի  և  կապուղիների  նորոգումը:  Ավելի քան 12 կմ գազատար խողովակ և  15 կմ կապուղի է  վերականգնվել:  Շարունակվում է   էլեկտրական հաղորդալարերի   վերականգնումը, մեկ օրում վերականգվել է  2 հենակետ և ավելի քան 2 կմ  էլեկտրական հաղորդալար:

Խաղաղապահաները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքում   պայթյունավտանգ  իրերի վնասազերծումը: Մեկ օրում  ականազերծվել է մոտ 1 հա  տարածք, 1 կմ  ճանապարհ, ոչնչացվել  է 2876 պայթյունավտանգ  առարկա: Ընդհանուր առմամբ  ականզերծված է ավելի քան 62 հա  տարածք, 21 կմ ճանապարհ, վնասազերծվել է  ավելի քան 4000  պայթյունավտանգ իր:

ՌԴ  Պաշտպանության նախարարության  շարժական  հոսպիտալի բրիգադները   մասնագիտացված  օգնություն են ցուցաբերել 11 բնակչի,  այդ  թվում՝ մեկ երեխայի:  Ռուս բժիշկներն ընդհանուր առմամբ օգնություն են ցուցաբերել 280 բնակչի, նրանց  թվում՝ 29 երեխայի: Խաղաղապահների  և  Կարմիր  Խաչի միջազգային կոմիտեի  ուժերով շարունակվում է զոհերի մարմինների  որոնումն ու փոխանակումը: Գործում է անհետ կորածների  մասին  տեղեկություններ  հավաքելու և տրամադրելու  թեժ  գիծը:Այս ընթացքում ավելի քան  286 զանգ է  գրանցվել , տեղի է ունեցել 1947 հանդիպում քաղաքացիների  հետ»,- տեղեկացրել  է  Իգոր Կոնաշենկովը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+