Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:54

«Ուրան-6»-ն առաջին անգամ գործարկվել է ռուս սակրավորների կողմից Լեռնային Ղարաբաղում

«Ուրան-6»-ն առաջին անգամ գործարկվել է ռուս սակրավորների կողմից Լեռնային Ղարաբաղում

Ականազերծման «Ուրան-6» ռոբոտն առաջին անգամ օգտագործվել է ԼՂ տարածքների ականազերծման գործում՝  ՌԴ  ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի զինծառայողների կողմից: Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ռոբոտի օգնությամբ արդեն ուսումնասիրվել է Խոջալու բնակավայրի տարածքում տեղակայված շուրջ 8 հա տեղանք:

Հեռահար կառավարվող ռոբոտատեխնիկական համալիրների կիրառումը թույլ է տալիս ավելացնել ականազերծվող տարածքների ծավալը՝ ապահովելով անձնակազմի անվտանգությունը ականազերծման ժամանակ: Օպերատորը կարող է կառավարել համալիր հեռանալով մինչեւ 800 մետր (սարքի վրա կա 4 բարձր հստակությամբ տեսախցիկներ)։

«Ուրան-6» համալիրի աշխատանքի ընթացքում հողի մեջ գտնվող ռազմամթերքը վնասազերծվում է մշակման կամ ֆիզիկական ոչնչացման արդյունքում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ նշված համաձայնագրերով, նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00:00-ից, հայտարարվեց Լեռնային Ղարաբաղում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների մասին:

Ռուս խաղաղապահները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական և ինժեներական ենթակառուցվածքները:

Նշենք, որ ռուս խաղաղապահների օժանդակությամբ վերականգնվում են կենսական ինժեներական հաղորդակցությունները պատերազմից տուժած տարածքներում: Օրական վերականգնվել են ավելի քան 2000 մետր էլեկտրահաղորդման գծեր, էլեկտրահաղորդման յոթ աշտարակներ, 1600 մետր գազատար, 1200 մետր կապի գծեր և մեկ տրանսֆորմատորային ենթակայան:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+