ՌԴ ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության տարածքում ինժեներական հետախուզման և ականազերծման ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը։
Ռուսաստանի ինժեներական ստորաբաժանումները մասնակցում են տեղանքի և հանրային ճանապարհների ինժեներական հետախուզմանը և ականազերծմանը խաղաղապահ դիտակետերի, բնակավայրերի և սոցիալական ենթակառուցվածքների միջև գտնվող երթուղիներում:
Կենտրոնի մասնագետները Շուշի-Լիսոգորսկի ճանապարհահատվածից, շուրջ 3 կմ երկարությամբ, իրականացրել են ինժեներական հետախուզություն և պայթուցիկ առարկաների մաքրում:
Օրվա ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 100 պայթուցիկ առարկա, որոնք տեղափոխվել են հատուկ սարքավորված աղբավայր ու ոչնչացվել:
Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 24 հա տեղանք և ավելի քան 8 կիլոմետր ճանապարհ։ Ե՛վ հայտնաբերվել, և՛ վնասազերծվել է ավելի քան 750 պայթուցիկ օբյեկտ:
Անվտանգությունն ապահովելուց հետո զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել աղբավայր, ոչնչացվում է տեղում:
Ականազերծման աշխատանքներում ներգրավված զինծառայողները հագեցած են սակրավորի ժամանակակից պաշտպանիչ հանդերձանքով և զինված են պայթուցիկ առարկաների որոնման ժամանակակից միջոցներով ՝ ականի դետեկտորներով IMP-S2 և INVU-3M որոնիչներ:
Ռուս խաղաղապահներն առավելագույն օգնություն են ցուցաբերում տեղի իշխանություններին խաղաղ կյանքը վերականգնելու գործում: Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները օգնում են վերականգնել սոցիալական օբյեկտների և բնակելի շենքերի երթևեկությունը, էլեկտրաէներգիան, ջուրը և ջերմամատակարարումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







