Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:28

ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է աջակցել ԼՂ հակամարտությունից տուժած երեխաներին

ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է աջակցել ԼՂ հակամարտությունից տուժած երեխաներին

Հակամարտությանը հաջորդած երկու շաբաթում ՄԱԿ-ը, գործընկեր կառույցների և ՀՀ կառավարության հետ համագործակցության արդյունքում, կարիքների գնահատում է իրականացրել ՀՀ կառավարության կողմից գերակա համարվող տասը համայնքում:  Հաշվի առնելով ամփոփված տվյաները՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Լեռնային Ղարաբաղից ժամանած Ջերմուկում և Երևանում ժամանակավորապես հաստատված  1500 ընտանիքի տրամադրել է առաջին անհրաժեշտության հիգիենայի, ինչպես նաև  300 անկողնային պարագաներ։ Մինչև շաբաթվա վերջ ևս 3000 փաթեթ կառաքվի Գորիս, Սիսիան և Կապան համայնքներ: Այս մասին հայտնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը։

Փաթեթը ներառում է ՔՈՎԻԴ-19-ը կանխարգելող դիմակներ և ախտահանիչ նյութեր, ատամի խոզանակ, ատամի մածուկ, խոնավ և չոր անձեռոցիկներ, մանկական տակդիրներ, կանանց համար նախատեսված միջադիրներ, օճառ, շամպուն, սանր, ձեռքի և լոգանքի սրբիչներ, գուլպաներ, ներքնազգեստ, մկրատ, բամբակյա փայտիկներ, լվացքի փոշի, սպասք լվացող հեղուկ և սպունգ, բետադին։ Այս ամենը փաթեթավորված է բազմակի օգտագործման կտորե տոպրակի մեջ։ Փաթեթը ներառում է նաև կորոնավիրուսի մասին տեղեկատվական գրքույկ։

Ի լրումն տրամադրված հիգիենայի պարագաների, ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ գործընկերների միջոցով, սոցիալ-հոգեբանական աջակցություն է տրամադրում հակամարտությունից տուժած կանանց, երեխաներին, դեռահասներին, ինչպես նաև օգնում է երեխաներին շարունակել ուսումը: Եղանակի փոփոխությանը զուգահեռ, երեխաներին կտրամադրվեն տաք բաճկոններ ևս: Առաջիկայում կներկայացնենք  ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցության ծրագրերի մասին առավել մանրամասն և ամբողջական տեղեկատվություն:

Նշենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած երեխաներին շարունակել իրենց կրթությունը Հայաստանում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+