Ժամը 11:30-ին Ստեփանակերտի Բաղրամյան փողոցում (Բաղրամյան 2-րդ նրբանցք) կիրականացվի ականազերծում: ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը խնդրում է խուճապի չմատնվել, քանի որ պայթեցումներն իրականացվում են սակրավորների կողմից։
Տարածքում հայտնաբերվել են «Սմերչ» համազարկային ռեակտիվ հրթիռային համակարգից արձակված ռումբեր:
Նշենք, որ զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում պետք է զանգահարել 911, 101 կամ 112 կարճ հեռախոսահամարներով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







