Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:04

Մարտունու բնակավայրերը հիմնականում ապահովված են բնական գազով

Մարտունու բնակավայրերը հիմնականում ապահովված են բնական գազով
Gas, Flamme, Gasflamme, Erdgas, Energie, Herd, blau, Küche, kochen

«Արցախգազ» ՓԲԸ Մարտունու արտադրաշահագործման տեղամասի պետ Սասուն Սևիկյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 20-ի դրությամբ Ղ.Ճարտար, Սոս, Մաճկալաշեն, Քերթ, Քարահունջ, Խնուշինակ, Գիշի, Սպիտակաշեն, Եմիշճան, Մյուրիշեն, Աշան, Բերդաշեն, Նորշեն, Հացի բնակավայրերը լրիվությամբ ապահովված են բնական գազով: Այս մասին հայտնել է «Ամարաս թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Դադամյանը։

«Գյունե Ճարտարում աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն ամենաուշը մինչև երկուշաբթի: Մարտունի քաղաքում առայժմ շարունակվում են վերականգնողական աշխատանքները: Լրիվությամբ գազաֆիկացված են Ուլուբաբյան փողոցը, Խաչատրյան փողոցի վերևի հատվածը, Պ.Սևակ փողոցը, Ն.Ստեփանյան փողոցը, Նոր թաղամասի բազմաբնակարան շենքերը, ընդհանուր թվով՝ մոտ 350 բնակարան, մնացած փողոցներում շարունակվում են գազատարների վերանորոգման և վերականգնման աշխատանքները: Այն բնակարանները, որտեղ առայժմ չեն բնակվում, անվտանգությունից ելնելով, փակվել են գազատարների հաշվիչների փականները: Խնդրվում է բնակիչներին՝ վերադառնալով՝ դիմել տեղամասի մասնագետներին, որպեսզի շարունակեն օգտվել գազամատակարարումից: Առայժմ այս ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում Կարմիր շուկա, Թաղավարդ և Սարգսաշեն գյուղերում: Մարտունի քաղաքում իրականացվող աշխատանքների ավարտից հետո աշխատանքներ կիրականացվեն նաև նշված համայնքներում:

Ս.Սևիկյանը նշեց նաև, որ ունեն մասնագետների կարիք: Աշխատում են «Վարանդաշին» ՓԲ ընկերության մասնագետների հետ համատեղ: Հավելեց, որ ամեն ինչ արվում է բնակչության հնարավորինս շուտ բնական գազից օգտվելու, հուսալի գազամատակարարում ապահովելու համար»,- հայտնել է նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+