Ավարտելով մարտական ծառայությունը՝ «Երեւան» ջոկատը, հրամանի համաձայն, վերադարձավ Արցախից։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Ջոկատը Երեւանից մեկնեց նոյեմբերի 1-ին, Արցախում բուն մարտական ծառայության անցավ նոյեմբերի 7-ից։
Շնորհակալ եմ բոլոր կամավորականներին, զինակից ընկերներիս՝ բարեխիղճ ծառայության համար։
Տոկունություն եւ համբերություն մեզ բոլորիս»,- գրել է Մարությանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







