Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:39

Արդար հիմքի վրա ստեղծվել են ճգնաժամի երկարաժամկետ կարգավորման համար պայմաններ․ Պուտին

Արդար հիմքի վրա ստեղծվել են ճգնաժամի երկարաժամկետ կարգավորման համար պայմաններ․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ կազմակերպության իր գործընկերներին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման մասին` նշելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվում են, և իրավիճակը կայունանում է: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:

Նոյեմբերի 17-ին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով, Պուտինը, խոսելով գլոբալ և տարածաշրջանային անվտանգության մասին, հիշեցրել է, որ սեպտեմբերին ղարաբաղյան հակամարտությունը սրվել էր:

«Ռուսական կողմն ամենաակտիվ ջանքերն է գործադրել օգնելու դադարեցնել ռազմական գործողությունները մեր երկու բարեկամ պետությունների միջև և դրդել է նրանց գտնել փոխզիջումային լուծումներ: Մեր միջնորդության արդյունքում նոյեմբերի 9-ին պայմանավորվածություններ են ձեռք բերվել ամբողջական հրադադարի և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման մասին»,-ասել է Պուտինը:

Նա նշել է, որ այս ամենն արձանագրվել է եռակողմ հայտարարության մեջ, որը ստորագրել են Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը:

«Կարևոր է, որ այդ պայմանավորվածությունները պահպանվում են: Ռազմական գործողությունները լիովին դադարեցվել են, իրավիճակը կայունանում է: Այսպիսով, պայմաններ են ստեղծվել ճգնաժամի երկարաժամկետ և լայնամասշտաբ կարգավորման համար, ընդ որում՝ արդար հիմքի վրա` ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ժողովուրդների շահերից ելնելով», — նշել է Ռուսաստանի նախագահը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+