Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:43

Ով է պարզաբանում տալու, թե որ գյուղը, որ ծառն ու թուփը ում ձեռքին է. Պատմության ինստիտուտ

Ով է պարզաբանում տալու, թե որ գյուղը, որ ծառն ու թուփը ում ձեռքին է. Պատմության ինստիտուտ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտը հայտարարություն է տարածել.

«Այս պահին թիվ մեկ խնդիրը հերոսաբար կռված բանակի կազմալուծումը բացառելն ու քաղաքացիական բախումները չեզոքացնելն է։
Չմոռանանք, որ նահատակված զինվորի և այս պահին թշնամու դեմ կանգնած նրանց ընկերների շնորհիվ է մեր հսկողության տակ մնացել Արցախի տարածքի մի մասը, որը վաղը պետք է դառնա հայրենիքի տարածքային ամբողջականության վերականգնման հենասյունը։
ՍԹԱՓՎԵՔ, երբ հետևում ես առաջնագծի քարտեզին, այն կարծես փոփոխվում է։ Որքան ես կարողացա պարզել, նոյեմբերի 10-ին Ամարասի վանքը մեր հսկողության տակ էր, հիմա, ըստ տարածվող որոշ քարտեզների՝ ոչ։
Նոր մի կերպ Արցախից պարզեցի, որ բարեբախտաբար սրբավայրը մեր հենակետում կանգնած հերոս տղաների հսկողության տակ է։ Ով է պարզաբանում տալու, թե այս պահին որ գյուղը, որ ծառն ու թուփը ում ձեռքին է։ Եթե զգոն ու հետևողական չլինենք, թուրքերը առաջնագծից կշարժվեն հօգուտ իրենց։ Բանակը չպիտի հետքայլ անի ստեղծված առաջնագծից՝ մինչև խաղաղապահների տեղակայումը։ Այսօր Արցախում ամեն մի թիզ հողն ու պետականության կրող կառույցները՝ իշխանության մարմինները, զինուժը պետական խորհրդանիշները պահելն ու ամրապնդելը հրամայական է։
Այնպես որ, այս պահին էլ ճակատը Արցախում է, որտեղ երկաթե կարգապահություն է պետք։ Այնտեղ ստեղծված ծանր իրավիճակից օգտվելով՝ որոշ տեղերում թափթփուկներն ու թալանչիները գլուխ են բարձրացնում։ Ժամ առաջ պետք է կազմակերպվենք և չմոռանանք, որ մեր ապագայի գրավական ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈԻ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ կանգուն են։
Հերթական մղձավանջը ևս կանցնի։ Պատմաբանի տրամաբանությունը դա է հուշում»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրել համատեղ հայտարարություն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+