Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:36

«Հրապարակ». Արցախի հարցով ի՞նչ տարբերակ է առաջարկվել Փաշինյանին 40 օր առաջ

«Հրապարակ»-ը գրում է․

«Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանը երեկ «լայվը» «լայվի» ետեւից էր մտնում ու մեղավորների փնտրտուքով էր զբաղված՝ սկզբում նախկիններն էին, հետո՝ կամավորները, զինվորականները, որոնք չցանկացան կռվել, ընդդիմությունը։ Ապա հայտարարեց, որ  տխրահռչակ փաստաթղթի տակ ինքը որոշել է ստորագրել՝ հենվելով բանակի տված ինֆորմացիայի վրա։ «Բանակը շարունակաբար պնդել է նման քայլի գնալու անհրաժեշտությունը»։ Այս հայտարարությունը շոկ է առաջացրել ՀՀ զինված ուժերում, քանզի միշտ են զեկուցել, որ զենքը կա, զինվորը կա, մնում է հրամաններ տալ՝ հարձակվելու։

Մեղքը բանակի վրա գցելու վերաբերյալ «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը տարակուսանք հայտնեց՝ ինչո՞ւ Փաշինյանը որոշում չէր կայացնում 40 օր առաջ, երբ կարգավորման առաջին առաջարկներն էր ստացել։ «Ու լրիվ այլ բովանդակության մեջ՝ ԱԳՆ-ի, բանակի, մյուս կառույցների զեկույցները չէի՞ն հետաքրքրում, թե՞ վեջիդ չէր։ Չհամարձակվես բոլոր ուղղություններով տապալումներդ զինված ուժերի վրա բարդես։ Չփորձես»,- ասաց նա։ Հետաքրքրվեցինք՝ իսկ 40 օր առաջ ի՞նչ տարբերակ է առաջարկվել։
«Այդ առաջարկները հնչել են հրապարակային, նախ ՌԴ արտգործնախարարի, ապա ՌԴ նախագահի կողմից։ Դրանք ակնհայտորեն այն տարբերակը չէին, որոնք վերջնական տարբերակում դրվել են Հայաստանի վարչապետի սեղանին եւ ստորագրվել։ Դրանցում չկային Շուշին, միջանցքը, Մեղրիի հետ կապված դետալներ եւ այլն»:

Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+