Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:49

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեջբերումը Սումգայիթի մասին պատահական չէր․ ԱԺ պատգամավոր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեջբերումը Սումգայիթի մասին պատահական չէր․ ԱԺ պատգամավոր

Վերջին տասնամյակներին, երբ խոսում էինք ցեղասպանության ճանաչման մասին, դա կարևորում էինք այն կոնտեքստում, որ ցեղասպանության ճանաչումը դառնա կանխարգելիչ գործոն՝ հետագա ցեղասպանությունների համար։

Տարիներ շարունակ Բաքվի, Սումգայիթի հայերի նկատմամբ ադրբեջանական բարբարոսությունները մենք նույնականացրել ենք ցեղասպանության հետ․ դա ապացուցում էր հանգամանքը, որ Արցախը պետք է օգտվի «Անջատում հանուն փրկության» եզրույթից։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ 7-րդ գումարման «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։

«Ինչպես ցույց է տալիս միջազգային «Genocide watch» համաշխարհային կազմակերպությունը, սա ցեղասպանության իրականացման 10-րդ փուլն է։

Ըստ կազմակերպության հետազոտությունների՝ ցեղասպանություններն իրականացվում են 10 հիմնական փուլերով։ Դրանք են՝ դասակարգում, նշանավորում, ապամարդկայնացում, խտրականություն, կազմակերպում, բևեռացում, նախապատրասում, հետապնդում, ոչնչացում, ժխտում։

Ինչպես Ենգիբարյանն է նշում՝ կազմակերպությունն այս պահին ընթացող ադրբեջանաթուրքական ագրեսիան որակում է ոչ թե ցեղասպանության սպառնալիք, այլ արդե՛ն իրականացված ցեղասպանության ավարտ, եզրափակում։  Ասաց՝ պատահական չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեջբերումը՝ կապված Սումգայիթի և ԱՄՆ նախագահի՝ Կոսովոյի մասին հիշատակումը։  Մենք հասել ենք մի հանգրվանի, երբ բոլոր երկրները, որոնք ճանաչել են հայոց ցեղասպանությունը, առաջնահերթ պետք է ճանաչեն Արցախի անկախությունը և միանան մարդկության դեմ կանխարգելման գործընթացին։

«Սա լոկ Հայաստանի հարցը չէ, սա մարդկության դեմ հանցագործության կանխարգելման հարցն է»,- ասաց Ենգիբարյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+