Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:50

Ադրբեջանը շարունակում է ամեն ինչ անել՝ արժեզրկելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը․ թուրքագետ

Ադրբեջանը շարունակում է ամեն ինչ անել՝ արժեզրկելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը․ թուրքագետ

«Ալիևը շուրջ մեկժամանոց ելույթով նորից դիմեց ժողովրդին։ Ինչ եզրակացություններ կարելի է անել այդ ելույթում հնչած մտքերի վերաբերյալ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«- Ալիևի և Ադրբեջանի վրա կա լրջագույն արտաքին ճնշում։ Ընդ որում՝ այդ ճնշումը վերաբերում է տարբեր թեմաների՝ հրադադարի պահպանումը խախտելուց մինչև թուրքական F16-երի տեղակայում Ադրբեջանի տարածքում։ Ճնշում կա նաև Թուրքիայի կողմից (տե՛ս ստորև)։

— Ադրբեջանը շարունակում է ամեն ինչ անել՝ արժեզրկելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը՝ դրա անդամներին մեղադրելով «պրոհայկական դիրքորոշման» մեջ։ Արդեն նշել եմ, որ ամեն ջանք գործադրվում է Թուրքիային բանակցային նոր ձևաչափի մեջ մտցնելու համար։

— Ադրբեջանի ռազմական ներկա պլանը ևս տապալվում է, քանի որ այն հիմնված էր տեխնիկական առավելության շնորհիվ հաջող օպերացիաներ իրականացնելու վրա։ Այս ձախողումն է պատճառը, որ արդեն մի քանի օր է՝ Ալիևն անձամբ է բողոքում, թե Հայաստանին որտեղից այդքան գումար,որ շարունակում է զինված մնալ և դիմադրել ադրբեջանական մեծաթիվ գրոհին (այսօրվա ելույթը ևս բացառություն չէր)։ Ինչպես հասկանում եք, խոսքն ուղղված է կոնկրետ երկրի։

— «Թուրքական F16-երը կօգտագործվեն, եթե Բաքուն առերեսվի արտաքին ագրեսիայի հետ»։ Իլհամ Ալիևի այս խոսքերը հնչում են ոչ թե Բաքվից, այլ Անկարայից։ Թուրքիան շարունակում է թելադրել պատերազմի ինտենսիվությունը։ «Իմ եղբայրը պնդում է, որ աշխարհը 5-ից մեծ է»։ Անկարկելով Էրդողանին և վերջինիս ցանկությանը՝ վերաձևելու ՄԱԿ Անվտանգության խորհրդի կազմ, Ալիևը վերահաստատում է այն, որ պատերազմի «տերը» Թուրքիան է՝ իր տարածաշրջանային և գլոբալ հեռահար նպատակներով (էներգետիկից մինչև ռազմական)։ Վստահ կարելի է ասել, որ ներկայիս պատերազմը այդ մեծ նպատակների միայն մեկ բաղադրիչն է։

— Ադրբեջանը գնալով ավելի մեծ տեղ է տալիս քարոզչական բաղադրիչին, ինչը կապված է ռազմաճակատային իրադրության հետ։ Այսպես, բացի ամենօրյա ռեժիմով նոր «բնակավայրերի ազատագրման» մասին տրվող տեղեկատվությանը, որը առանձին զրույցի թեմա է, մեծանում է նաև հայ ժողովրդին դիմումների ինտենսիվությունը, որոնցում Ադրբեջանը կոչ է անում դադարեցնել պայքարը և համաձայնել Ադրբեջանի պայմաններին (այսօր Ալիևը խոսում էր նաև համակեցության մասին)։

— Ադրբեջանի նախագահը բացահայտ խոսում է այն մասին, որ աշխարհը փոխվել է և այլս «ուժեղն է թելադրողը»։ Աշխարհաքաղաքական վերադասավորումը ադրբեջանա-թուրքական հարձակման գլխավոր խթաններից էր, և պահը շատ հարմար էր ընտրված»,- գրել է Գեղամյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+