Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են գերեվարված Ազնիվ Բաղդասարյանին Ադրբեջանում։ Վերջինս հեռախոսակապ է հաստատել ընտանիքի անդամների հետ։ Տեղեկությունն Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց կազմակերպության Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Հրապարակման ենթակա տեղեկությունները շատ չեն։ Գերիների քանակի մասին նույնպես ոչինչ չեմ կարող հայտնել»,- հարցին, թե քանիսն են հայ գերիներն Ադրբեջանում և որ բնակավայրում են գերեվարվել՝ պատասխանեց Ամատունին՝ հայտնելով, որ մի քանի գերիների ընտանիքների Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակներն այցելել են, տարել համապատասխան աշխատանքներ։
Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմի առաջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցներում տեսանյութ տարածվեց Ազնիվ Բաղդասայանի և հակառակորդ երկու զինվորի մասնակցությամբ։ Այսօր ԱԱԾ-ը հայտնեց, որ կինն իսկապես գերեվարված է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







