Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:03

Համառ մարտերի արդյունքում  հակառակորդը որոշակի տեղաշարժեր ունի. ՊՆ ներկայացուցիչ

Համառ մարտերի արդյունքում  հակառակորդը որոշակի տեղաշարժեր ունի. ՊՆ ներկայացուցիչ

Ադրբեջանական կողմն, առավոտյան խախտելով մարդասիրական հրադադարը, հարձակման փորձ է կատարել հյուսիսային ուղղությամբ, սակայն ջախջախվել և պարտություն կրելով հետ է շպրտվել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց  ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Նույն ժամանակ հարավային ուղղության  երկու առանձին հատվածներում  փորձել են հարձակողական գործողություններ ծավալել: Մեկ ուղղությամբ հստակորեն  ընկնելով հայկական ԶՈՒ-ի հրետանու  հուժկու կրակի տակ, փախուստի են դիմել՝ կորցնելով զգալի թվով տեխնիկա, այդ թվում մեծաքանակ զինամթերք»,- մանրամասնեց ՊՆ ներկայացուցիչը:

Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ հակառակորդն այսքանով չի սահմանափակվել,  այլ ուղղություններով ևս շարունակել է մարտերը:  Համառ մարտերի արդյունքում ադրբեջանական կողմը որոշակի տեղաշարժեր ունի: Բայց թե ինչ առաջխաղացում ունի հառակորդն, Արծրուն Հովհաննիսյանը չմանրամասնեց:

«Այս պատերազմում, որը չափազանց ուժգին, սաստիկ և մեծ կրակային խտություն պարունակող մարտական գործողություններ են, առանձին բնագծերով, հորինված կամ իրական նշաձողերով արտահայտված տեղանքների անուններով, բարձունքներով առաջնորդվել և հաջողություններ ֆիքսելը տվյալ պատերազմում ակտուալ չէ: Ընթանում է հինգերորդ սերդնի պատերազմ` բարձր տեխնոլոգիական միջոցներով, մանևրային խմբերով և ստատիկ բնագծերի պահպանության համար, առանձին մարտական գործողություններ չեն վարվում: Դրա համար կոնկրետ բնագծեր, հաջողություններ և նահանջներ չենք նշելու»,- նշեց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։

Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: Հումանիտար հրադադարը, սակայն ադրբեջանական կողմը խախտել է:

Առաջին հումանիտար հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար, որը նույնպես հակառակորդը խախտել է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+