Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:23

Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս. Արայիկ Հարությունյան

Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս. Արայիկ Հարությունյան

Միջազգային տեռորիզմը ներթափանցում է  տարածաշրջան՝ Արցախի ազատագրական պայքարի դեմ Ադրբեջանի  սանձազերծած քաղաքականության  անվան տակ: Այսօր հրավիրված մամուլի ասուլիս ժամանակ ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից Արցախում ոտնահարվում է համամարդկային արժեքները, ընթանում է խաղաղ բնակչության բնաջնջման գործընթաց:

«Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակչության դեմ օգտագործում է  «Սմերչ»,  «Պոլոնեզ»,  «Քասիրգա»  հրթիռային համակարգեր, անօդաչու հարվածային սարքեր: Ստեփանակերտում չկա մի հատված, որտեղ հրթիռային արկեր չեն պայթել, այն էլ մի քանի անգամ, մինչև անգամ Շուշիի  եկեղեցին:  Զինվորական օբյեկտների անվան տակ հակառակորդը շարունակում է հրթիռակոծել Արցախի խաղաղ բնակավայրերը: Այսքանից հետո Արցախի կողմից ոչ համապատասխան վերաբերմունք են ակնկալում, այսինքն՝ համաձայնել իրենց կողմից ձևակերպված պահանջների հետ: Դա չի լինելու», — ասաց Հարությունյանը և հայտարարեց, որ Արցախը չի լինելու Ադրբաջանի մաս:

ԱՀ նախագահը նշեց, որ  ցեղասպանություն է իրականացվում մի ժողովրդի նկատմամբ, որը իր երկրում ազատ ապրելու իրավունքի պայքար է սկսել 1988-ին:

«Ակնկալում ենք քաղաքակրիրթ աշխարհի աջակցությունը ոչ միայն կոչերով ու հայտարարություններով, այլև՝ առարկայական»,- ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում Արցախի ամբողջ երկայնքով: Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել  հումանիտար հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը  խախտել  է այն՝ դիվերսիոն գործողություն իրականացնելով Հադրութի ուղղությամբ սպանել մոր ու որդու:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+