Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ի հրամանագրով Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։
Այսպիսով՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս 30 օրով` 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







