Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվելԱռողջացել 3 քաղաքացի։ Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 271 մարդու մոտ, որից 252-ը հաղթահարել է հիվանդությունը:
Փաստացի բուժում է ստանում 17, ընդհանուր մեկուսացված է 35 քաղաքացի:
Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 151 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 9465 փորձանմուշի հետազոտություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







