ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 6 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքի բնակիչ է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր, հայտնում է Տեղեկատվական շտաբը։
Նշվում է նաև, որ 81-ամյա տղամարդ է մահացել, որի մոտ ավելի վաղ հաստատվել էր կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության:
Armenia Today-ը կազմել է ինֆոգրաֆիկա, որը ցույց է տալիս Արցախում կորոնավիրուսով վարակման դեպքերն օրական կտրվածքով.
▪️ 261 (+6)- վարակվածների ընդհանուր թիվը
▪️ 248 – առողջացածներ
▪️ 11- փաստացի բուժվողներ
▪️ 29- մեկուսացված
▪️ 2 (+1) — մահվան ելքեր այլ պատճառով
▪️ 8.373 (+166)- թեստավորման ընդհանուր թիվը։
Աղբյուրը՝ ԱՀ առողջապահության նախարարության տվյալները օգոստոսի 19-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







