Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:14

Նախագահ Հարությունյանն այցել է Ասկերանի շրջան

Նախագահ Հարությունյանն այցել է Ասկերանի շրջան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 16-ին այցելել է Ասկերանի շրջանի հողատարածքներ և տեղում քննարկել ոռոգման հնարավորությունները: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Արայիկ Հարությունյանը նշել է, որ զարգացած գյուղատնտեսություն և երաշխավորված բերք ունենալու համար կարևոր նշանակություն ունի ոռոգման կայուն համակարգի ստեղծումը, և պետական զգալի միջոցներ են ուղղվում այդ նպատակին: Շրջայցի ընթացքում լինելով Նախիջևանիկ, Վարդաձոր և Ուղտասար համայնքներին պատկանող դաշտերում՝ հանրապետության նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել ինչպես նոր ջրագիծ անցկացնելու, այնպես էլ ինքնահոս եղանակով ոռոգում իրականացնելու նպատակով բարձրադիր վայրերում ջրահավաք ավազաններ կառուցելու վերաբերյալ:

Այցի ընթացքում նախագահը եղել է նաև Ասկերան քաղաքում, ծանոթացել շրջկենտրոնում կառուցվող բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքներին: Հաշվի առնելով առկա մեծ պահանջարկը՝ նախագահ Հարությունյանը հանձնարարել է առաջիկայում աշխատանքներ տանել նաև նոր բազմաբնակարան շենքերի կառուցման ուղղությամբ:
Այնուհետև շրջանի վարչակազմի շենքում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում Արայիկ Հարությունյանն ամփոփել է շրջայցի արդյունքները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Ասկերան քաղաքի և Խանապատ համայնքի խմելու ջրի ապահովման հարցերին:

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին գյուղատնտեսության, քաղաքաշինության, տարածքային կառավարման և զարգացման նախարարները և պաշտոնատար այլ անձինք:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+