Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:22

Արցախի նախագահը աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում

Արցախի նախագահը աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շաբաթ օրն այցելել է Մարտունու շրջանի մի շարք համայնքներ և ծանոթացել պետական ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Հերհեր համայնքը Ստեփանակերտ-Կարմիր շուկա-Մարտունի մայրուղուն կապող ճանապարհի՝ ավարտման փուլում գտնվող ասֆալտապատման աշխատանքներին տեղում ծանոթանալուց հետո Արցախի նախագահը հանձնարարել է նոր թափ հաղորդել ներհամայնքային ճանապարհների սալապատմանը: Նա այցելել է նաև գյուղի դպրոց, որտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, հետաքրքրվել է խնդիրներով և նախանշել դրանց լուծման ուղիները:

Ծովատեղ և Քերթ համայնքներում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ այս տարվա ընթացքում կասֆալտապատվեն նաև այդ համայնքների ճանապարհները, կընդլայնվեն իրականացվող սալապատման ծավալները:

Երկրի ղեկավարն այցելել է նաև Կարմիր շուկա համայնքում կառուցվող բազմաբնակարան նոր թաղամաս: Թոշակառու սպաների, բազմազավակ ընտանիքների, սոցիալական այլ խմբերի, ինչպես նաև հիփոթեքային վարկով ձեռք բերելու համար նախատեսված բնակարանները պատրաստ կլինեն մինչև տարեվերջ, սակայն հաշվի առնելով ենթաշրջանում առկա բնակարանային մեծ պահանջարկը՝ նախագահի հանձնարարությամբ թաղամասի հարևանությամբ կկառուցվի ևս երկու բազմաբնակարան շենք:
Դրանց համար նախատեսված ապաստարանները կծառայեն որպես մարզադահլիճներ, իսկ համայնքի դպրոցի համար կառուցվող մարզադահլիճը, որն ապահովված կլինի բոլոր պայմաններով, շահագործման կհանձնվի առաջիկայում:

Ըստ ԱՀ նախագահի՝ ընթացիկ տարում կասֆալտապատվի նաև Կարմիր շուկա — Թաղավարդ միջհամայնքային ավտոճանապարհը, լայն թափով կշարունակվեն նշված համայնքների գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման ու սալապատման աշխատանքները:

Արայիկ Հարությունյանը հետևել է նաև Ստեփանակերտ — Կարմիր շուկա մայրուղու կապիտալ վերանորոգման աշխատանքներին: Երկրի ղեկավարը ծանոթացել է Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքում բարեգործական միջոցներով օրերս շահագործման հանձնված հանդիսությունների սրահի պայմաններին:

Այցի ընթացքում հանրապետության նախագահին ուղեկցում էին ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+