ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը երիտասարդների հետ հանդիպման ժամանակ խոսել է «դարի նախագծի»՝ Սարսանգի ջրերի տեղափոխման ծրագրի մասին:
Նախագահը տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են և նախատեսվում է ռեկորդային կարճ ժամանակահատվածում՝ մինչև 2 տարին ավարտել դրանք:
«Նախատեսել ենք ջուրը հասցնել խողովակաշարերով, որի երկարությունը 67 կմ է լինելու: Սարսանգի ջուրը տեղափոխվելու է Բերդաշեն գյուղի մոտակայքը, որի արդյունքում մինչև 30 հազար լրացուցիչ ոռոգովի տարածք ենք ունենալու, որն ամբողջությամբ փոխելու է երկրի տնտեսությունը»,- նշել է Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ նախագծի մասին Արայիկ Հարությունյանը հայտարարել էր օգոստոսի 3-ին կայացած Արցախի կառավարության նիստում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







