ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել, փոխանցում է Արցախ / Տեղեկատվական շտաբը։
Նշվում է, որ ապաքինվել է COVID-19-ի ախտորոշում ունեցող 12 քաղաքացի:
Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 248 մարդու մոտ, որից 201-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 46, ընդհանուր մեկուսացված է 87 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 183 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 6 526 փորձանմուշի հետազոտություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







