Արցախի Հանրապետությունում, ըստ հուլիսի 27-ի դրության, հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, այս մասին հայտնում է Արցախ/Տեղեկատվական շտաբը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտ քաղաքից են՝ նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ, 1-ն էլ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքից:
Ունենք առողջացման 5 դեպք:
Կորոնավիրուսով հիվանդ 9 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, 10-ինը՝ միջին ծանրության:
Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 215 մարդու մոտ, որից 153-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 61, ընդհանուր մեկուսացված է 128 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 83 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 4 774 փորձանմուշի հետազոտություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







