ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մոտ հուլիսի 23-ին կայացել է ընդունելություն, որին մասնակցում էին նախապես հերթագրված քաղաքացիներ և մի խումբ զինծառայողներ: Այս մասին հայտնում են ԱՆ ՊՆ մամուլի ծառայությունից։
Բանակի հրամանատարը ծանոթացել է նրանց հուզող խնդիրներին, որոնք վերաբերում էին բնակկենցաղային պայմանների բարելավմանը, իրավական, սոցիալական և այլ ոլորտներին:
Ջալալ Հարությունյանը ՊԲ-ի համապատասխան ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է քննարկել և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել զինծառայողների և քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին: Մի շարք հարցեր էլ իրենց լուծումները ստացել են հենց հանդիպման ընթացքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







