Հարությունյանը հայտնել է, որ համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը շուտով ներկայացնելու է Ազգային ժողով՝ առաջարկելով այն տարածել մինչեւ հուլիսի 1-ը՝ ներառյալ որոշ հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց վրա:
«Այս մարդասիրական քայլի շուրջ քննարկումները սկսեցինք ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ ոստիկանապետի հետ հունիսի 13-ին քրեակատարողական հիմնարկ այցելելուց հետո»,-հայտնել է ԱՀ նախագահը։