Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:37

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան 4-5 տարվա մեջ․ Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ անդրադառնում է ԱՀ նախագահի 2020-2025 թթ. ծրագրին և կադրային վերջին նշանակումներին:

Նա ասել է, որ պետությունից վճարվող ցանկացած քաղաքացի պետք է հաշվետվություն տա իր աշխատանքի մասին, ընդ որում, հաշվետվություն տա ոչ միայն իշխանությանը, իր վերադասին, այլև հասարակությանը:

Հարությունյանը նշել է, որ շատերը, չընդգրկվելով կադրային նշանակումներում, փորձում են թիրախավորել արդեն նշանակված, պատասխանատվություն ստանձնած քաղաքացիներին: ԱՀ նախագահն ընդգծեց՝ պետք է ժամանակ տալ:

«Ոչ մեկի մեջ թշնամի մի փնտրեք. բոլորն էլ ունեն անցած ուղի՝ իրենց սխալներով, հաջողություններով: Ամենաքիչը պետք է դա հետաքրքրի: Ուշադրության կենտրոնում պահեք բոլորի աշխատանքը»,- ասաց ԱՀ նախագահը:

Ըստ Հարությունյանի՝ Արցախում ունենալու են ուժեղ նախագահական ապարատ, որը ոչ միայն վերահսկելու է Կառավարության գործունեությունը, օգնելու է նախագահին, այլև ուշադրության կենտրոնում է պահելու հանրության խնդիրները:

Անդրադառնալով խորհրդականներին ու օգնականներին, ասաց՝ նրանց ինքն է ընտրում, և դա հանրային քննարկման թեմա չէ: Այն մարդկանց, ում ընտրել է, գիտի, թե ինչպես են իրեն օգնելու ու խորհուրդ տալու:

«Որևէ պաշտոնյա առանց աշխատանքի չի մնալու: Նրանք, որոնք չեն աշխատել են այս ընթացքում, եղել են ձևակերպված, ազատվելու են: Նրանց, ում նշանակենք՝ չաշխատեն, ազատվելու են»:

Նախագահն ընդգծեց, որ Արցախում կստեղծվի շուրջ 5000 աշխատատեղ, շարունակակական կբարձրանան նաև թոշակներն ու նպաստները:

«Նախատեսել ենք առաջիկա հինգ տարիներին տարեկան ունենալ նվազագույնը 8 տոկոս տնտեսական աճ: Ուզում եմ վստահեցնել, որ կատարվելու է, գերակատարվելու է: Իմ սպասելիքներն ու ծրագրերն այնպիսին են, որ արդեն 2021 թվականին ունենանք երկնիշ թիվ»,- հայտարարեց նա։

Ըստ Հարությունյանի՝ ամենամեծ խնդիրը լինելու է ոռոգումը:

«Նշել ենք 40 հազար հեկտար, երբ ունենք մշակվող ընդամենը 80-90 հազար, և 4-5 տարվա մեջ 40 հազար ոռոգումը ինչ-որ տեղ ֆանտաստիկայի ժանրից է, բայց արդեն իսկ սկսված է: Մեր ամենախոշոր ծրագիրը Թարթառի ջրերի մի մասի  տեղափոխումն է աջափնյա  ջրանցք: Ծրագիրն արդեն սկսված է»,- ասաց ԱՀ նախագահը:

Հարությունյանը նաև հայտնեց, որ շուտով սկսելու են ներկրել ոչխարների գլխաքանակ, որը տրամադրվելու է որպես արտոնյալ վարկ: Առաջին ներմուծումը կլինի սեպտեմբեր-հոկտեմբերից: Դա կնպաստի պարենային անվտանգությանը և աշխատատեղերի, տնտեսության զարգացմանը:

«Այն չմշակված հողերը, որոնք այսօր կան, պետք է  մշակել: Սա մեր գլխավոր խնդիրն է լինելու՝ անմշակ հող Արցախում չպիտի լինի»,- ասաց Հարությունյանը։

«Հայտարարել ենք տարեկան 1000 բնակարան, բայց ուզում եմ վստահ հայտարարել, որ շատ ավելին է  լինելու: Կարգախոսն է՝ յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան՝ 4-5 տարվա մեջ կյանքի է կոչվելու հիմնականում»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ հայտարարել են նաև մոտ 80 կմ ճանապարհի կառուցում:

Արցախի նախագահն անդրադարձավ անվճար բարձրագույն կրթության համակարգի ծրագրերին, ընդգծեց՝ որակական նոր փոփոխություն կլինի: Առողջապահության բնագավառում էլ հունվարի 1-ից կգործի 100 տոկոսով պետպատվերի ծրագիրը: Կբարձրացվի բուժաշխատողների աշխատաավարձը, առաջին քայլերը կկատարեն սեպտեմբերից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+