Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ անցած մեկ օրում կորոնավիրուսով հիվանդության նոր դեպքեր չեն հայտնաբերվել:
COVID-19 վարակվածների ընդհանուր թիվը 118 է։ Արցախում հունիսի 30-ին ժամը 11: 00-ի դրությամբ 87 հիվանդ արդեն ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից: Այս պահին մեկուսացման մեջ է գտնվում 51 քաղաքացի, անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմում է 1932։
Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







