Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 28-ին այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագիծ: Այս մասին Հարությունյանը գրել է Facebook-ի իր էջում՝ հրապարակելով նաև այցելության տեսագրությունը։
Արցախի նախագահը տեղեկացրել է, որ ծանոթացել է առաջնագծի կահավորման և նոր սպառազինություններով համալրման աշխատանքներին, ինչպես նաև հանձնարարականներ տվել բանակի հրամանատարական կազմին:
«Քաջատեղյակ լինելով հակառակորդի տրամադրվածությանն ու նկրտումներին՝ հավաստիացնում եմ, որ Արցախի սահմաններն անառիկ են, իսկ բանակն էլ ավելի հզորացնելուն միտված մեր ջանքերը տարեցտարի միայն բազմապատկվելու են», — գրել է Արայիկ Հարությունյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







