Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ Հադրութի շրջանային բաժնի մասնագետները թեստավորման համար նմուշառում են իրականացրել շրջանի մի շարք համայնքների բնակիչներից: Այս մասին հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբը։
Նշված քաղաքացիները Ստեփանակերտ քաղաքից ժամանած և համայնքներից մեկում սգո արարողության մասնակցած քաղաքացու շփման շրջանակից են։
Նմուշառված բոլոր բնակիչները մեկուսացված են։ Բաժնի մասնագետների կողմից տեղերում իրականացվել են նաև ախտահանման աշխատանքներ, որոնք պարբերական բնույթ կկրեն:
Հաղոդվում է, որ ԱՀ Պարետ Գրիգորի Մարտիրոսյանի որոշմամբ՝ հունիսի 11-ի՝ ժամը 14։00-ից Հադրութի շրջանի Հարթաշեն, Ակնաղբյուր, Քուրաթաղ և Ուխտաձոր համայնքներում կիրառվում են ժամանակավոր սահմանափակումներ։
Նշում է նաև, որ շրջանում նոր տիպի կորոնավիրուսային վարակի հաստատված դեպք այս պահի դրությամբ չկա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







