Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ, ընդհանուր վարակվածների թիվըհասել է 68-ի։ Վարակակիրների շփման շրջանակները պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այս մասին հայտնում է Արցախ-Տեղեկատվական շտաբը։
Այս պահին մեկուսացված է 79 քաղաքացի: Հիվանդությունը, ընդհանուր առմամբ, հաղթարել է 43 քաղաքացի: Թեստավորումների նպատակով առայսօր Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 1224 նմուշառում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







