Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:33

Այսուհետ Արցախի սահմանը կհատեն միայն COVID-19 բացասական անձինք

Այսուհետ Արցախի սահմանը կհատեն միայն COVID-19 բացասական անձինք

Այսօր Պարետատանը ծանր հանձնարարական է լինելու. այսուհետ Արցախի սահմանը կկարողանան մուտք գործել միայն՝ ձեռքին ունենալով COVID-19 բացասական արդյունք: Այս մասին այսօր  ֆեյսբուքյան եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ արագ թեստի հնարավարություն կլինի նաև անցակետերում, 15-20 րոպեում հնարավոր կլինի թեստ ստանալ  արդյունքը:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ ինքը անձամբ նպատակահարմար է համարում, որ Արցախում դիմակների կրումը ևս դառնա պարտադիր: 

Նրա խոսքով՝ դիմակների կրումը Արցախում փուլ առ փուլ կդառնա պարտադիր:

Արցախ մուտ գործող քաղաքացիները կստանան նաև պարետատան սահմանած կանոնների վերաբերյալ թերթիկներ:

Արցախի նախագահը նշեց, որ սա շատ ծանր, բայց անխուսափելի հանձնարարական է:

Նա ընդգծեց պարետատան կատարած աշխատանքը, որի արդյունքում այսօր Արցախում հատուկենտ դեպքեր կան և դրաք վերահսկելի են, սակայն ՀՀում վարակակիրների դինամիկայի աճը ցույց  տալիս, որց պետք է պահանել խստացված կանոները՝ վարակման ավելի արագ տեմպերից խուսափելու համար:

Արցախի նախագահը նկատեց, որ ամենամեծ խնդիրը՝ թաղումների և այլ արարողությունների կազմակերպումն է:

Նա հայտարարեց, որ  հրավիրել է պաետատան հետ հանդիպում. Այսուհետ Արցախում թաղումների և այլ  միջոցառումների հետ կապված հստակ կանոններ են ֆիքսվելու և պատասխանատվության են կանչելու բոլոր նրանց, ովքեր կխախտեն կանոնները:

Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ եթե չխստացնեն, ունենալու են շատ թաղումներ:

«Համարյա 500-600 մարդ ելումուտ ունի Արցախից ու Հայաստանից, եթե Հայաստանի վիճակագրությանը նայենք  ևհավանականության տեսությանը, մուտք են գործում վարակի հավանական աղբյուր հանդիսացող մարդիկ»,-հայտարարեց Արայիկ Հարությունյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+