Արցախի նախագահ Արայիկ Հարությունանը նոր կորոնավիրուսի դեպ պայքարի խստացման հետ կապված կարևոր հայտարարություններով հանդես կգա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Հարգելի՛ հայրենակիցներ
Քիչ հետո՝ ժամը 10:00-ին, ֆեյսբուքյան իմ էջի ուղիղ եթերում հանդես կգամ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի կանոների խստացման հետ կապված մեր առաջիկա անելիքների մասին կարևոր հայտարարություններով: Այն ծանր մարտահրավերին դիմակայելու համար օր առաջ մեր ապրելակերպում փոփոխություններ են անհրաժեշտ, հակառակ դեպքում հետևանքներն անդառնալի են լինելու»,-գրել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







