Մեկնարկել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը։ Այս իրականացվում է ԱՀ Ազգային ժողովի հատուկ նիստի շրջանակներում։
«Երդվում եմ անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային անվտանգությունն ու ամբողջականությունը` ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»,– ասաց Հարությունյանը` ձեռքը դնելով 17-րդ դարի Ավետարանի ու Սահմանադրության վրա։
Նշենք, որ Շուշիում մեկնարկած արարողությանը ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ էր ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







