Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Լեռնային փողոցի տներից մեկում փլուզման հետևանքով կա զոհ, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Ահազանգը Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է նոյեմբերի 3-ին՝ ժամը 15։56-ին: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ փլատակներից դուրս են բերել քաղաքացու դին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







