Հունվարի 31-ի՝ ժամը 15:30 դրությամբ Մ-2, Սիսիան-Գորիս ավտոճանապարհը երկկողմանի բաց է։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը:
«Կապալառու կազմակերպությունը պարբերաբար իրականացնում է ճանապարհի մաքրման աշխատանքներ, սակայն բուքը դեռ շարունակվում է։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ»,-ասված է հայտարարության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







