Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:36

Նորակառույց ճանապարհը կխթանի զբոսաշրջության աշխուժացմանը

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով  Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղել է Մարտունի քաղաքում, Լիճք և Ծակքար համայնքներում: Մարզպետին ուղեկցում էին ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Գոռ Ավետիսյանը և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը: Մարտունի քաղաքում մարզպետը ծանոթացավ ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվող Կամոյի անվան փողոցի շինարարության ընթացքին: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։

Ճանապարհի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմել է 635 միլիոն դրամ:Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը կազմում է 1,5 կիլոմետր, ասֆալտապատման մակերեսը՝ շուրջ 25 հազար 500 մետր քառակուսի: Սեպտեմբերի 22-ի դրությամբ իրականացվել են հողային հանույթի հեռացման, մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, հեղեղատար կոյուղու կառուցման, Մարտունի գետի կամրջի վերանորոգման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների եւ երթեւեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ: Մոտ 50 տոկոսի չափով տեղադրվել է ասֆալբետոնյա ներքին շերտը, առաջիկայում կտեղադրվի նաեւ վերին շերտը: Աշխատանքներն ավարտված են շուրջ 60 տոկոսի չափով: Այցի արդյունքում քննարկվեցին աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խնդիրները, որոնց վերաբերյալ տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Լիճք համայնքում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը դիտարկեց այս տարի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկած և արդեն սեպտեմբերի սկզբներին ավարտի հասցված Ա 6 թաղամասի թիվ 1 , Ա 2 թաղամասի թիվ 1 և 9-րդ փողոցներում կատարված ասֆալտապատման աշխատանքները: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 82 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Լիճքի համայնքապետարանը։ Ասֆալտապատվել է 1420 մետր ընդհանուր երկարության ճանապարհ, որից Ա-6 թաղամասի թիվ 1 փողոցում՝ 870, Ա-2 թաղամասի թիվ 1 փողոցում՝ 450 եւ թիվ թիվ 9 փողոցում՝ 100 գծամետր երկարությամբ: Ասֆալտապատ փողոցների ընդհանուր մակերեսը կազմել է 7633 քառակուսի մետր:

Մարզպետի այցի հաջորդ կանգառը Ծակքար համայնքի բնական քարե կամուրջ-հուշարձան տանող ճանապարհի շինհրապարակում էր: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 18 միլիոն 200 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ծակքարի համայնքապետարանը: Ծակքարի բնական քարե կամուրջ-հուշարձան տանող ճանապարհի կառուցումը ներառում է ասֆալտապատման, ջրահեռացման համակարգի տեղադրման, հենապատի ու ճեմուղու կառուցման եւ այլ կարգի աշխատանքներ: Շինարարությունն ընթանում է սեպտեմբերի 10-ից: Սեպտեմբերի 22-ի դրությամբ ավարտվել են հողի հանույթի եւ հեռացման, ծածկույթի հարթեցման եւ մեկ հենապատի կառուցման աշխատանքները: Սկսվում է երկրորդ հենապատի կառուցումը եւ 150 մետր ճանապարհահատվածի սալիկապատումը:

Այնուհետև կկառուցվի երկու ճեմուղի, որից մեկը կտանի դեպի բնական քարե կամուրջ, մյուսը՝ գետափի մոտ գտնվող խաչքար-հուշարձան: Նորակառույց ճանապարհը մեծապես կխթանի զբոսաշրջության աշխուժացմանը ինչպես Ծակքարում, այնպես էլ տարածքի մյուս համայնքներում: Գնել Սանոսյանն աշխատանքների դիտարկումից հետո շինարարներին տվեց համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ: Շրջայցի ավարտին Գեղարքունիքի մարզպետը բավարար գնահատեց իրականացվող շինարարական աշխատանքների որակը:

«Ընդհանուր առմամբ մարզում շարունակվում է շինարարական եռուզեռը, և այս ու մարզի զգալի թվով համայնքներում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Իսկ նման պարբերական բնույթ կրող այցերի ընթացքում մենք դիտարկում ենք, թե ինչպիսի ընթացք ունի շինարարությունը, ինչ թերություններ և խնդիրներ կան, և փորձում ենք դրանք շինարարությանը զուգընթաց շտկել, որպեսզի վերջնահաշվարկում որակով արված աշխատանքներ ունենանք»,-ասել է Գնել Սանոսյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+