Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան Անկարայում անցկացրել են «Կովկասյան արծիվ-2025» համատեղ մարտավարական զորավարժություններ՝ հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նրանց տվյալներով՝ զորավարժությունների նպատակը «տարածաշրջանում անվտանգության և պաշտպանության ոլորտում» երեք երկրի համագործակցության ամրապնդումն է: Նշվում է, որ զորավարժություններն ուղղված են փոխգործակցության ընդլայնմանը, արագ արձագանքմանը, մասնակից ստորաբաժանումների համակարգմանը և մարտական պատրաստությանը:
Մայիսի 1-ին Ադրբեջանի զինված ուժերը հրամանատարաշտաբային զորավարժություններ էին անցկացրել Նախիջևանում: Փետրվարին Ադրբեջանում ցամաքային զորքերի հրամանատարաշտաբային զորավարժություններ էին անցկացվել։ Սեպտեմբերին Ադրբեջանում բազմազգ համատեղ զորավարժություններ էին անցկացվել Ղազախստանի, Կատարի, Ուզբեկստանի, Պակիստանի և Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ:






































